Համբերության հանդես…

Նախագծի մասնակիցներ` Թատրոն-լաբորատորիայի 6-11-րդ դասարանի սովորողներ

Գլխավոր դերում՝ Արփի Սահակյան

Տեքստի հեղինակ՝ Արփի Սահակյան

Մասայական տեսարաններում՝ 6-րդ դասարանցիներ

Նախագծի իրականացման վայրը`  Ուսումնական Մառան

Նախագծի իրականացման օրը՝  Մայիսի 20, ժամը՝ 13:00

Նախագծի նպատակը`

  • Ինքնաճանաչում, ինքնարտահայտում․ Սցենարական և խաղային հմտությունների, որակների հանրային ներկայացում

Աշխատանք տեքստի հետ՝

  • կետադրությունը խոսքում
  • խոսքի տեմպոռիթմ
  • տրամբանական, հոգեբանական դադարները խոսքում

Բեմադրում՝

  •  Ներկայացման երևակայական տարածքը՝ հաղորդակցում
  • Գործողություն
  • Խոսքի և շարժման ներդաշնակություն
  • Զգայական դաշտի ստեղծում, դրան տիրապետելու կարողություն
  • Միզանսցեն և երևակայություն
  • Ներկայացման ոճի ընտրություն
  • Երաժշտության և բեմական ձևավորման լուծումներ
  • Բեմական հանդերձանքի ընտրություն

Մենք(մի հազար հոգի) սպասում ենք։ Ես այստեղ եմ։ Մենք սպասում ենք։ Սպասում ենք, թե ե՞րբ պիտի հատնի համբերությունը։ Դիմանում ենք ժամանակի վայրկենական տրվող հարվածներին։ Ժամանակը ուղղակի պտտվում է օղակի նման, օդում-խավարում, ջրում-լույսի տակ։ Ժամանակը մենք ենք․․․մեր սրտերն էլ ուղղակի պտտվում էին։
Բոլորս շրջան էինք կազմել ու առել լուսաբացը մեր ներսում․․․պտտվում էինք ու ժպտում..․ մեր մեջ էր լուսաբացը, որ սպասված էր այնքա՜ն։ Ինձ ասել էին, որ ամեն ինչ դեռ երեկ ավարտվել է։ Ծիծաղում եմ, իսկ ո՞վ ասաց, որ ինչ-որ բան էր սկսվել։ Ծիծաղից հոսում էին արցունքներս․․․չէի հասկանում ի՞նչ է կատարվում։ (Կարծես աշխարհը՝ մթություն, լույս, երկինք, աչքեր, մարդիկ, պահեր, մեզ համար անհայտ բաներ ուղղակի վազեին մեր առջևով։) Եթե սկսել էր մի բան, որ մեզ համար ոչ գիշեր էր, ոչ ցերեկ ու ոչ էլ անգամ լուսաբաց, մենք պիտի դիմադրեինք ու համբերեինք լռությամբ։
Պատերը հայելիներից են, շքեղությունը զարգացման պես հոսում է դրանցից։ Բոլորը ինչ-որ բանի էին պատրաստվում։ Ոչինչ էլ չկար։ Ձայները հավաքվում են, աչքերը հեռանում են, միտքը վաղուց ուրիշի կողքին է։ Քեզ չեմ փնտրում, գիտեմ՝ գնացել ես։ Մոտենում եմ մարդկանց ամբոխին։ Ի՞նչ է կատարվում։ Դե, չգիտեմ, շատ ենք համբերել․․․եկել ենք ու ստանանք դրա պատասխանը։ Համբերությունը պատասխան ունի՞։ Չունի՞։ Ա դե՜(մտքումս ջղայնացա, որ բարկությամբ համբերություն են պահանջում ու գոռալով լռություն են կանչում)․․․ բա ինչի՞ եք գոռում։ Լռություն ենք պահանջում։ Ես դեռ համբերում եմ․․․խեղկատակնե՛ր։ Ինձ մոտենում են երկու տարօրինակ արտաքինով թռչուններ, կանգնում ուսերիս։ Դիմադրում ե՞ս։ Փորձում եմ։ Չի ստացվում․ գիտեի՞ր։ Մյուսը ծվծվում է ու շարունակում ընկերոջ խոսքը։ Սա քո տունն է, ոչնչացրու բոլորին, չէ-ո՞ր նա չկա, վառիր այն գինին, սեղանը, վառիր այն ամենը ինչ կա․․․ինչի՞դ է պետք․ նա չկա, չէ՞։ Փորձում եմ քշել նրանց։ Ես դեռ համբերում եմ։ Նա․․․դու․․․ և նա։ Քմծիծաղս գլխիս մեջ ալիքի պես գնում-գալիս է։ Պտտվում եմ, ոչինչ չկա։ Հեռանում եմ «մարդկանցից»։
Ով է այդ «դու» կամ «նա» կոչվածը։ Լավ է, որ չկան։ Խնջույքին միայն նրանք էին պակաս։ Նորից պտտվում եմ, բոլորը այնտեղ են։ Պարում են։ Ես նրանց դիմաց կանգնած եմ (թվում է)։ Ես հեռու եմ։
Արցուքնենրը ծորում են․ նրանք իմ գլխում են, միայն մի գլխում են․․․նրանց հարվածներն ու ցավերն իմ գլխում են․․․անզգա ապուշներ են, կատակ են անում, ցավի ու արյան հետ․․․սևը սպիտակին են խառնում ու մոխրագույն են ներկում համբերության հատնած բաժակը։ Ատրճանակը վերցնում եմ, վերադառնում եմ․ կանգնում բոլորի դիմաց։ Թռչունները հայտնվում են։ Սև ու կարմիր ագռավները կանգնում են կողքիս։ Շատ են մեծ։ Դու չես դիմանում․ գիտեի՞ր։ Դու անհամբեր ես։ Մարդիկ գինի էին խմում, արբում էին գինուց, իսկ քո բաժակի մեջ համբերություն էր։ Սիրտդ լցվել էր, գլուխդ պայթում էր։ Դեղին շապիկդ էլ դեղին չէր։ Մազերդ, որ այրվում էին քամու մեջ․․․իմացի՛ր քամին էլ չկա․․․քամին էլ ունի համբերություն ու երբ նրան ատում ես ինքն էլ քեզ նույն կերպ ատում է։
Նայում եմ բոլորին, լաց եմ լինում։ Այստեղ գտնվող բոլորը իմն են։ Նրանք սրբում էին հայելիներից ծորող իմ արյունը։ Ես չեմ սպանի ձեզ․․․ բարձր եմ գոռում անջատվում է երաժշտությունը։  Նայում են ինձ․ չեն հասկանում ո՞վ եմ ես։ Ես նրանց տերն էի, ես նրանցն էի․․․ Նրանք չգիտեին։Նրանք չգիտեին,որ թաքցնում եմ նրանց հրամանները իմ ներսում, ու նրանց մեկնած լուցկիով ինձ եմ վառում «նրա»ն վառելու փոխարեն։ Դու նրանց տերն ես, բայց դու նման ես ուրիշին․․․ «դու»ն գուցե ես եմ, կամ ամբողջ «նրանք» եմ ես։ Արյունը չի վերջանում։ Նրանք ուզում են լաց լինել, որովհետև ես ինքս դա ուզում եմ․ չկամ։ Ես կազատեմ ձեզ ինձանից։ Կհամտեսեք ցավն ու գինին, որ պատրաստված է համբերությունիցս։ Ժպտում եմ արցունքների միջից։ Այն ժպիտը որից կաթում էր աղի ջրի հատիկը, փայլում էր ՝ կեղծությամբ։ Ատրճանակի ձքանը վայրկենական քաշում եմ ու հավասարվում հայելիներին։ Ես չկամ ու չեմ կարող սիրել, ես էլ չեմ զգա այն ցավը, բոլորը նվիրեցի քեզ կամ ձեզ կամ նրան․․․։ Նվիրեցի այն «դու»ին կամ «նա»ին, որ չկա էլ, որ չի էլ եղել․․․ որ ոչ էլ ճանաչել եմ։ Նրանց մոտ էի, նրանք սրբում էին արյունս հայելիների վրայից։ Համեբրության հանդեսը շարունակվում էր․․․նրանք ըմպում էին մոխրագույն բաժակից համբերությունը, որ արդեն վաղուց հատնել էր։ Կարմրաերանգ նյութը, որ հայելիներին էր, ասում էր նրանց ՝ սիրում եմ ձեզ, բայց հեռու տարեք ինձ այստեղից և դուք էլ կտեսնեք․․․ ուղղակի կսկսեք տեսնել։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.