
Քաղաքի ծառն ու գետը
Փառատոնի Իջևանի հարթակի համակարգող՝ քանդակագործ Գոռ Դավթյան
Նպատակը՝
Աղստև գետի ակցենտավորում․ ճարտարապետական, քանդակագործական նախագծման աշխատանք
Արդյունքում՝
Սոցիալական ակտ, հաղորդակցում, ազդեցություն, հայացք, հանդիպում մարդուն։ Մասնակցային բոլոր, այդ թվում՝ արտիստական նախաձեռնությունների/ճարտարապետական, նախագծման, կառուցողական՝ մակետների ստեղծման, լուսանկարչական/ հարթակ է դառնում Աղստև գետը։
Քաղաքը բաց արվեստանոց
- Գետափի նստարաններ․ էսքիզների առաջարկներ, մակետների ստեղծում
- Կամուրջների նորացում․ էսքիզների առաջարկներ, մակետների ստեղծում /Աղստև գետի ակունքից մինչև գետաթափը/
- Գետի, նրա վտակների մասին նշանների, ցուցանակների էսքիզներ, առաջարկներ
- Գետափին առանձնանալու, գրակախառնության հարթակների առաջարկներ
- Գետափին ընթերցանության անկյունների էսքիզներ, առաջարկներ
Աշխատանքի ընթացքը
Նախագծային խմբերը կիրականացնեն՝
- Մասնակցային ճարտարապետության աշխատանքներ, նախագծում, էսքիզների, մակետների ստեղծում
- Գեղանկարչական պլեներներ, ճեպանկարների ստեղծում
- Ֆոտոպլեներ
- էկո քայլարշավ․ Թափոնների կառավարում նախագծի ներկայացում
- Լրագրողական, հետազոտական աշխատանք
- Արդյունքների ներկայացում, ցուցահանդես
Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի, Նոյեմբերյանի Կողբի Գեղարվեստի դպրոցի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատանիներ, ուսանողներ, անհատ երիտասարդ գործիչներ։
Մասնակիցների կեցությունը և սնունդը՝ Տավուշի մարզպետարանի։