Մասնաժողով․ Ապրիլի 30

2019-2020 ուստարվա կրթահամալիրի դպրոցների ուսումնական պլաններ. կարգերում փոփոխություններ ներկայացնում են կրթահամալիրի դպրոցների, քոլեջի ղեկավարները:

Ուրբաթ համերգ

Ամեն ուրբաթ, ժամը 15.15-16.00, տեղի ունեցող ընդհանուր պարապմունքը (այսուհետ` պարապմունք) նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով, ներառվում է մանկավարժական աշխատողի աշխատաժամանակում: Պարապմունքը կազմակերպվում է Մայր դպրոցի Մարմարյա սրահում, կրթահամալիրի Բանգլադեշի տարբեր հարթակներում, որտեղ հնարավոր կլինի ապահովել տեխնիկական սպասարկումը:  Պարապմունքի բովանդակությունը որոշվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով. ներկայացվում են դասարան-համույթի, ակումբ համույթի, դպրոց-համույթի, կրթական ծրագիր-համույթի ծրագրային ելույթները՝ ընթերցում, թատերական, երգ, պար։

Մայր դպրոցում պարապմունքի ժամանակ սահմանվում է հատուկ ռեժիմ, որ բացառում է երթևեկը: Պարապմունքը բաց է բոլորի` սովորողների, ծնողների, այլոց համար. մասնակիցները սրահ են գալիս առանց ուշանալու և մնում են մինչև վերջ: Պարապմունքին մանկավարժական աշխատողների, սովորողների մասնակցության հաշվառումը ներառված է դպրոցի, խմբի (դասարանի, ակումբի) հաշվառման մատյաններում, իրականացվում է սահմանված կարգով, դպրոցի ղեկավարի կողմից կամ նրա որոշած անձանց միջոցով : Պարապմունքի ծրագրումը, կազմակերպումը, սպասարկումը, վարումը և լուսաբանումը պատասխանատուների, դպրոցի օրացույցով ամրագրված  ուսումնական նախագիծ է, որը հաշվառվում է նախագծի ղեկավարի, մասնակիցների անհատական պլաններում, սահմանված կարգով գրանցվում է, գնահատվում։ Պարապմունքի ծրագիրը՝ նյութերով պատասխանատուների բլոգներում հրապարակվում է առնվազն մեկ ամիս առաջ, mskh.am-ում հրապարակվում է առնվազն երկու օր առաջ:  Պարպմունքի ծրագիրը ներկայացվում  է Մանկվարժության լաբորատորիային, Երաժշտության կենտրոնի ղեկավարին, Ծեսերի կենտրոնի ղեկավարին: Համերգի ծրագիրը որպես միասնական ուսումնական բովանդակություն ընդգրկվում է թե պատասխանատու դպրոցի առավոտյան ընդհանուր պարապմունքի, առանձին կտորներով կրթահամալիրի մյուս օղակների առավոտյան ընդհանուր պարապմունքների ծրագրերում:

Ուսումնական պլանի քննարկումներ՝

Մարտ ամսին Հյուսիսային դպրոցում կազմակերպեցինք ուսումնական պլանի քննարկումներ։ Քնարկումներին մասնակցեց նաև կրթահամալիրի տնօրենը։

Ուսումնական պլանի քննարկումները 3-1 դասարանում․ Մարի Միքայելյան

Ուսումնական պլանի քննարկումները 3-2 դասարանում․ Կարինե Մամիկոնյան

Ուսումնական պլանի քննարկում 4-5-րդ դասարաններում․ Քնարիկ Ներսիսյան

Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանի սովորողները Արատեսում հանդես եկան առաջարկով, հաչցադրմամբ, թե ի”նչու  է տրիաթլոնը լրացուցիչ կրթություն,այլ ոչ անհատական սպորտաձև: Ինչու՞ իրենք չեն կարող օգտվել եռամարտից: Հարցադրումը ուղղված էր կրթահամալիրի տնօրենին: Մարտ ամսին ուսումնական պլանների քննարկման ժամանակ, որին նաև մասնակցում էր կրթահամալիրի տնօրենը,  այդ հարցը նորից սովորողներն ուղղեցին տիարին: Դրան հետևեց բարեխիղճ հետևողականությունը և այսօր Հյուսիսի 5-րդ դասարանցիները մասնակցում են տրիաթլոնի։

Հետևաբար առաջարկում եմ, որ Ուսումնական պլանում

 5-րդ  դասարանում ֆիզկուլտուրան սովորողի ընտրած անհատական կամ թիմային մարզաձևի պարապմունքներն են և մրցումները:Սովորողին առաջարկվող մարզաձևերն են նետաձգությունը, սուսերամարտը, մարմնամարզությունը, ֆուտբոլը, բասկետբոլը, վոլեյբոլը, ձեռքի գնդակը: Սովորողն անվտանգ գործունեության հմտություններ գործնական եղանակով ձեռք է բերում բազմամարտի ուսումնական նախագծերի, քայլարշավների, հեծանվային արշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ:Որպես լրացուցիչ կրթություն՝ սովորողը կարող է ընտրել լող, հեծանիվ, սեղանի թենիս, ձիասպորտ: 

Լինի վերը նշվածի հակառակ կազմակերպումը՝

Նետաձգությունը, սուսերամարտը, մարմնամարզությունը, ֆուտբոլը, բասկետբոլը, վոլեյբոլը, ձեռքի գնդակը լինի լրացուցիչ կրթության պարապմունքներ, իսկ լողը, հեծանիվը, թենիսը, ձիասպորտը ընտրությամբ։

Պարապմունքների կազմակերպումը կազմակերպչի, դպրոցի տրիաթլոնի մարզիչի միջոցով։

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների և հետաքրքրվողների մայիսյան բաց հավաք. ներկայացնում են դպրոցների ղեկավարները՝


Մայիսյան հավաքի ծրագիրն ու աշխատակարգը կհրապարակենք համապատասխան ժամանակցույցի։ Աշխատում եմ առցանց գործընկերների, դասավանդողների հետ։

Մայիսյան հավաքին Բլեյան բաց ցանցի երակներ՝

Ծեսի լաբորատորիա

Հյուսիսային դպրոց-պարտեզի նախակրթարանի առաջին խումբ․Դաստիարակներ Սաթեն Գևորգյան, Գոհար Հարությունյան

Համագործակցություն Փարպիի մանկապարտեզի հետ․ Դաստիարակ Արփինե Սարիբեկյան

Ծրագրում՝ Համբարձման ծես

3-րդ դասարանի դասվարներ՝ Կարինե Մամիկոնյան, Մարի Միքայելյան

Համագործակցություն Փարպիի Ղազար Փարպեցու անվան դպրոց, դասվար՝ Լաուրա Սահակյան և 3-րդ դասարանցիներ

Ծրագրում՝ Համբարձման ծես

2-րդ դասարան, դասվար՝ Մարինե Մխիթարյան

Համագործակցություն Զանգակատուն գյուղի պատմության ուսուցիչ, Սևակի հայրական տուն-թանգարանի աշխատակցուհի Թամարա Գաբրիելյանի հետ

Ծրագրում՝ Բարձունքի նվաճում նախագիծ, Համբարձման ծես

Օշականի երիտասարդական կազմակերպություն

Համագործակցություն․Քանդակագործության և ճարտարապետության միջազգային ամենամյա բաց փառատոն

Լճքաձորի միջնակարգ դպրոց, 4-6-րդ դասարանցիներ

Ծրագրում՝ Համբարձման ծես

Գեղարվեստի ակադեմիա․
Քանդակագործ Սասուն Մարգարյան ՀԳՊԱ֊ի քանդակագործության բաժնի ուսանող Քանդակագործ Նարեկ Կնյազյան ՀՆՄ անդամ ՀԳՊԱ քանդակի ամբիոնի լաբարանտ
Համագործակցություն․Քանդակագործության և ճարտարապետության միջազգային ամենամյա բաց փառատոն

Պարապմունք մանկավարժների հետ

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ

Համագործակցություն․Քանդակագործության և ճարտարապետության միջազգային ամենամյա բաց փառատոն

Քանդակի բաժնի երկրորդ և երորրդ կուրսի ուսանողներ։

2-րդ կուրս՝

Արմեն Ղազարյան 
Ռազմիկ Ապրոյան 
Մարիամ Շահինյան


3-րդ կուրս`
Ալիսա  Դանիելյան
Արմինե Ավետիսյան 
Փիրուզա Աղաբաբյան 
Գայանե Մարտիրոսյան 
Սաֆարյան Գաբրիել 
Հակոբյան Սարգիս  
Խեչոյան  Սերգո

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.