Դիֆիրամբաներ

ներբող՝

  1. (պատմ․) փառաբանական երգ, որ հին հույները երգում էին՝ ի պատիվ Դիոնիսոսի
  2. (գրկն․) որևէ անձի կամ նշանավոր իրադարձության նվիրված փառաբանական քնարական ստեղծագործություն, գովերգ ◆ ԵՎ ես արդեն կարող եմ լոկ ձեզ դիֆիրամբ երգել: (Եղիշե Չարենց)
  3. (փխբ․) չափազանցված և անհարկի գովեստ, փառաբանական՝ գովաբանական խոսք՝ ճառ՝ հոդված և այլն

Դիֆիրամբ, Դիթիրամբ (հունարեն՝ διθύραμβος — «երգ»), հին հունական երգչախմբային քնարերգության ժանր, ուրախության և գինու աստված Դիոնիսոսին (Բաքոս) նվիրված փառաբանական երգ։

Դիֆիրամբները բուռն խնջույքային բնույթի ժողովրդական հիմներ էիր, որոնք կատարվում էին խմբով, հիմնականում կերպարանափոխված սատիրների կողմից։ Պարերի ու նվագի ուղեկցությամբ կատարվում էր հանդեսների, խաղողի բերքահավաքի, տոների ժամանակ («դիֆերամբ» բառն ինքը Դիոնիսոսի հատկանիշներից է)։ Լայն տարածում է գտնում նաև անհատ բանաստեղծների (Պինդարոս, Արիոն) ստեղծագործության մեջ[1]։ Ք. ա. 7-րդ դարում պոետ Արիոնը դիֆիրամբին գեղարվեստական ձևավորում տվեց, հատկապես երաժշտական մասին։ Ավելի ուշ՝ դիֆիրամբներից սկիզբ է առնում անտիկ ողբերգությունը։ Ք.ա. 5րդ դարի պոետ Բակքիլիդեսի դիֆիրամբներն իրենց բնույթով մոտ են դրամային, երբեմն ստանում են երկխոսությունների ձև ավլոսի (հին հունական փողային երաժշտական գործիք) նվագակցությամբ և երգչախմբի երգելու հերթագայությամբ։

Նոր եվրոպական գրականության մեջ դիֆիրամբային ձևի վերակենդանացման փորձերը կապվում են Վերածննդի հետ, միայն թե դիֆիրամբի գաղափարը դեռևս 18-րդ դարում լիովին չէր համապատասխանում իր նախնական ձևին։ Իտալիայում դիֆիրամբը վերամշակման է ենթարկվում Բարոկկոյի շրջանում՝ փարթամ ձևերի հանդեպ նրա բնորոշ միտումով (Ֆրանչեսկո Ռեդի «Վակխը Տոսկանայում», Ջիրոլամո Բարուֆալդի «Վակխի հաղթահանդեսը»)։

Անտիկ շրջանում, մասնավորապես Պլատոնի և Արիստոտելի աշխատություններում տրվում է գրական տեսակների դասակարգման մի սկզբունք, որը հիմնված է որևէ բան պատմելու, ներկայացնելու տարբեր եղանակների (մոդալությունների) վրա: Այսպես, Պլատոնը խոսում է այն մասին, որ պոետը կարող է ինչ-որ բան պատմել միայն իր անունից կամ հերոսների խոսքի միջոցով և կամ այս երկուսը իրար զուգակցել: Ըստ էության՝ Պլատոնը նշում է պոետական երկի կառուցման երկու հիմնական եղանակ՝ միմեսիս (ուղղակի նմանակում) և դիեգեսիս (որևէ բանի մասին պատմություն): Առաջին տեսակի մեջ մտնում են դրամատիկական երկերը, որտեղ, ըստ Պլատոնի, ուղղակիորեն նմանակվում է գործող անձանց խոսքը: Պոետական երկերի այն տեսակը, որը հիմնված է դիեգեսիսի վրա, Պլատոնը համարում է ամենակատարյալը. այս տեսակի մեջ նա մտցնում է դիֆիրամբները: Երրորդ՝ խառը ձևը հոմերոսյան տիպի էպոպեան է, որտեղ դիեգեսիսի տարրերին միաձուլվում է միմեսիսը: Այսպիսով, Պլատոնն այստեղ սահմանում է գրական ժանրերի տարբերակման իր սկզբունքը՝ հիմնված պատումի տարբեր եղանակների վրա:

Արիստոտելի համար նույնպես ժանրերի դասակարգման սկզբունքը ինչ-որ բան պատմելու եղանակն է: «Չէ՞ որ միևնույն բանը կարելի է վերարտադրել… երբեմն անցքերի մասին պատմելով՝ պատմածի նկատմամբ մնալով օտար, ինչպես կատարում է Հոմերոսը, կամ իր անունից՝ չփոխելով իրեն ուրիշով, կամ նկարագրել բոլորին որպես գործող… Ահա պոետիկական ստեղծագործության երեք տարբերությունները, որոնք ծագում են… միջոցներից, առարկաներից և ստեղծագործության եղանակից»1 : Արիստոտելի դասակարգումը, որ առաջին հայացքից նման է պլատոնյան սկզբունքներին, իրականում նրանից տարբերվում է մի շարք գծերով: Նախ, Արիստոտելը միմեսիսը համարում է ողջ արվեստի, այդ թվում և պոեզիայի բնորոշ հատկանիշը: Եվ պոեզիայում 1 Արիստոտել, Պոետիկա, Եր., 1955, էջ 147: 69 նա առանձնացնում է ոչ թե երեք (ինչպես Պլատոնը), այլ երկու հիմնական տեսակ՝ ուղղակիորեն նմանակող (դրամատիկական երկերը) և պատմող (էպիկական պոեզիան): Պետք է նշել, սակայն, որ երկուսի տեսադաշտում էլ գերազանցապես էպիկական և դրամատիկական ժանրերն են. եթե առաջինները միմետիկ են, նմանակող (ողբերգություն, կատակերգություն), ապա երկրորդ խմբին պատկանում են պատմողական (դիեգետիկ) ժանրերը, ինչպես էպոսը և դիֆիրամբը: Լիրիկան, այսինքն՝ զուտ քնարական ժանրերը (մելոսը) կարծես թե դուրս են մնացել անտիկ պոետիկայի ուշադրությունից: Տեսաբաններից ոմանք (Ի. Բերենս, Ժ. Ժենետ) այս հանգամանքը բացատրում են նրանով, որ քնարերգությունն այդ շրջանում ավելի շուտ ընկալվում էր իբրև երաժշտական արվեստ, որը մարդկային հույզերի, զգացմունքների անմիջական արտահայտման ձևերից մեկն է, մինչդեռ բուն պոեզիայի (գրականության) հիմնական խնդիրն էր համարվում իրականությունը նմանակման (միմեսիսի) կամ պատմելու (դիեգեսիսի) միջոցով, երբեմն էլ՝ այդ երկուսի զուգադրմամբ պատկերելը1 : Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչ նկատի ուներ Արիստոտելը, երբ ասում էր, որ պոետը հաճախ խոսում է իր անունից՝ չփոխելով իրեն ուրիշով», կամ Պլատոնը, երբ նշում էր պատումի այն եղանակը, որտեղ խոսողը միայն պոետն է. արդյոք սա լիրիկայի սահմանո՞ւմը չէ: Իրականում նրանք այստեղ նկատի ունեն ոչ թե լիրիկան, այլ պատմողական երկի մեկ այլ տեսակ՝ դիֆիրամբը, որտեղ դեպքերը (ֆաբուլան) ներկայացվում են միայն պատմողի կողմից2 : Պատահական չէ, որ Արիստոտելը խոսում է «միևնույն բանը» տարբեր եղանակներով վերարտադրելու հնարավորության, այսինքն՝ միևնույն ֆաբուլան պատմելու երեք տարբեր եղանակների մասին:

Աղբյուրը՝ Վիքիդարան,
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ․ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.