
Առջնորդվելով «Միջավայր, փոխազդեցություններ» գաղափարով փառատոնը կրթահամալիրի Բանգլադեշում, համայնքի բնակիչների մասնակցությամբ կիրականացնի քանդակի, ճարտարապետության, նախագծման աշխատանքներ, որպես քայլ ձևափոխության և ձևաստեղծման միջև: Արդյունքում բիրտ խորհրդային արվարձանը կունենա նոր էսթետիկա, ձևավորելով, ձևափոխելով մեր միջավայրը: Իտալական պրոֆեսորական կազմը և հայազգի գործող մասնագիտական խումբը, սովորող-ուսանող տանդեմով կաշխատեն, կստեղծագործեն երկու հարթակում՝ Երևան և Արատես:
Փառատոնի ընթացքում կլինեն կրթական միջոցառումներ, վարպետության դասեր, իսկ երկրորդ փուլում կներկայացվեն բուն արվեստի գործերը։ Փառատոնը կունենա հանդիսավոր բացման օր, կունենա արտագնա Տավուշի մարզում կրթահամալիրի 2013 թ Իջևանի արվեստի փառատոնի արդյունքում ստեղծած նյութական շերտի ներկայացման փուլ, կեզրափակվի համերգով և ցուցահանդեսով։
Փառատոնի անցկացման ժամանակագրություն
Հունիսի 15-ից Հուլիսի 2
Քաղաք Երևան, Բանգլադեշ
Փառատոնի պաշտոնական բացում, պրես -կոնֆերանս սինպոզիումի կազմակերպիչների, մասնակցիների հետ:
Հուլիսի 3-18-ը
Վայոց Ձոր. Արատեսյան փուլ
Աշխատանք վանական համալիրի տարածքում, Եղեգնաձորում
Արտագնա շրջայց Իջևանում
Փառատոնի մասնակիցները
Քանդակագործներ Իտալիայից, Հայաստանից: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տեխնոլոգիական խումբ, սովորողներ, Ճարտարապետաշինարարական Համալսարանի մագիստրատուրիայի ուսանողներ, Վայոց ձորի Երիտասարդական կազմակերպություն, Եղեգնաձորի անհատ արվեստագետներ:
Փառատոնի գաղափարի հեղինակը
«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյանի և «Վիգեն Ավետիս» քանդակի դպրոցի ղեկավար՝ քանդակագործ՝ Վիգեն Ավետիս:
Նպատակը՝ հանդիպում արվեստին Բանգլադեշում:
Պաշտոնական հովանավոր՝
Երևանի քաղաքապետարան, Վայոց ձորի մարզպետարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետ, ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն
Փառատոնի անցակցման վայրը՝
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Կրթական պարտեզ/Բանգլադեշ, Հարավա արևմտյան թաղամաս/
Վայոց Ձոր. գյուղ՝ Արատես, Արատեսի Դպրական կենտրոն
Տեխնիկա և գործիքներ
Քարե քանդակների աշխատանքները տարբերվում են մյուս քարի մշակման ձևերից: Դրանց համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Կեցություն և սնունդ
Մասնակիցների գիշերակացը և սնունդը կկազմակերպվի ու կհոգա
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջոցներով: Երևանյան հարթակում մասնակիցների գիշերակացը կլինի կրթահամալիրի կացարաններում, սնունդը դպրոցներում:
Արատեսում՝ Դպրական կենտրոնի կացարաններում:
Փառատոնի լոգոտիպը
——————
Փառատոնի տպագիր և իրեղեն արտադրանքը
Փառատոնի ընթացքում ստեղծված քանդակները կտեղադրվեն Բանգլադեշի տարբեր հարթակներում: Կտպագրվեն քանդակների և աշխատանքների ընթացքի մասին պատմող կատալոգներ, բացիկներ նաև կլինի փոքրիկ հուշանվերների վաճառք: