Բակային գարնանային աշխատանքները սկսելու մասին դպրոցների ղեկավարների, Կարապետ Ռուբինյանի հաղորդումը
Բակային-գարնանային աշխատանքները սկսելու մասին.Հյուսիսային դպրոցի դասավանդողները, դաստիարակները, ըստ սահմանված հերթապահության ցուցակի, ամեն օր իրականացնում են տարածքի մաքրման աշխատանքներ եւ՛ առավոտյան,ե՛ւ տեխնոլոգիայի դասաժամերին, եւ՛ երկարացված օրվա ընթացքում. այդ թվում՝ աղբի տեսակավորում։ Դպրոցում անդադար շարունակվում է «Կոմպոստ» նախագիծը:« Ջերմատուն նախագծով իրականացրել ենք սերմնացան, դդմացան ենթանախագծերը։ Ծիլերը առաջիկայում կտեղափոխենք պարտեզ։«Խաղողի, գինու դպրոցը Հյուսիսում»նախագծի շրջանակում մեր շրջակա թառմաների համար ստեղծել ենք 🆘 պաստառներ հասցեով եւ հեռախոսահամարով, եւ սովորողները դրանք պետք է ամրացնեն վտանգված թառմաներին։ Գրանցված ահազանգի դեպքում մասնագետի հետ աշխատանքային գործիքներով կմոտենան նշված հասցե. այդ թվում մեր ուշադրության կենտրոնում են դպրոցի թառմաները, դրանց լուծումները, խնամքը։
Ուսումնական պահեստ
Ուսումնական պահեստը Հյուսիսային դպրոցում կազմավորվում, կազմակերպվում է: Գույքը տեսակավորվել է: Պահեստում առկա է՝ մետաղական խողովակներ, գերաններ, փայտե տախտակներ, մանրահատակի խրձեր: