Մասնակիկիցներ՝ դասավանդողներ, ծնողներ
Վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հասանելությանը զուգընթաց ավելանում են նաեւ վտանգները համացանցում, ու դրանց մասին տեղեկատվության սակավությունը բերում է բացասական հետեւանքների։ Զարգացած երկրների փորձի հիման վրա Հայաստանում նույնպես անհրաժեշտություն է առաջանում կիբեռանվտագության վերաբերյալ տեղեկատվական արշավների կազմակերպումը՝ հասարակությանը կիբեռտիրույթում առկա խնդիրների մասին իրազեկելու, պաշտպանելու եւ համացանցն ավելի օգտավետ կիրառելու նպատակով։ Կիբեռտիրույթում ամենախոցելի թիրախներից են երեխաներն ու դեռահասները, քանի որ նրանց ակտիվությունը համացանցում չի զուգակցվում կիբեռանվտագության վերաբերյալ պատշաճ մակարդակի գիտելիքով եւ ոչ էլ ուղղորդվում կամ վերահսկվում է ծնողների եւ ուսուցիչների կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս նույնպես մեծամասաբ չեն տիրապետում այս նոր տեղեկատվական համակարգերի «երթեւեկության կանոններին»։ Տվյալ նախագծի հիմնական նպատակն է երեխաներին, դեռահասներին, ծնողներին ու ուսուցիչներին ներակայացնել կիբեռանվատգության հիմնական կանոնները հետեւյալ երեք թեմաների շուրջ՝
- Անձնական տվյալների պաշտպանություն կիբեռտիրույթում
- Կիբեռհետապնդում
- Դրական թվային հետք
Սեմինարավար՝ Անահիտ Պարզյան/ Թվային ռազմավարությունների մշակման եւ իրականացման փորձագետ Կիբեռանվտագության փորձագետ 2017-2018 «Թվային Հայաստան» հիմնադրամ /
Ծանուցում՝ Փետրվարի 20 | Մանկավարժության կենտրոն