Կոնդ․ Սահակ Մելիք-Աղամալյան, Խաչատուր Աբովյան

Քաղաքագրություն. Երեւանի ազնվականությունը


Մելիք-Աղամալյան Սահակ Աբրահամի (ծննդյան թվականը անհայտ է — 1834 թվական, Երևան), հասարակական գործիչ։ Աբրահամ Մելիք-Աղամալյանի որդին։ 1804 թվականին հոր և բազմաթիվ հայ գերդաստանների հետ գաղթել է Փամբակ, սակայն հետագայում վերադարձել է Երևան և ստանձնել մելիքի պաշտոնը։ Երևանի վերջին սարդար Հյուսեին-Ղուլի խանի մերձավոր պաշտոնյաներից էր և խանության հայկական հետևազորի հրամանատարը։ 1826—1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ մեծ ծառայություններ է մատուցել ռուս զորքին։ Հայկական մարզի ստեղծումից հետո Մելիք-Աղամալյանը, որպես հայ բնակչության ներկայացուցիչ, անդամակցում էր մարզային վարչությանը։

ՍԱՀԱԿ ԱՂԱ — Երևանի Մելիք-Աղամալյան տոհմից, որդին Աբրահամ Մելիք-Աղամալլյանի։ Մելիք–Աղամալյանները ապրել են Կոնդում, որտեղ ունեցել են իրենց տոհմական եկեղեցին (սուրբ Հովհաննես) և շքեղ մելիքական ապարանք։ Մելիք–Աղամալյաններին է պատկանել Էլառ գյուղի մի մասը, իսկ Ծաղկաձորում՝ Արզաքյանդը։

Վերջին սարդար Հյուսեյին խանի տիրապետության ժամանակ այդ տոհմի մելիքն է եղել Սահակ Աղան, նրա տեսչության ներքո է գտնվել Երևանի հայ հասարակության մի խոշոր մասը։

Աբովյանը՝ Ավգուստ ֆոն Հաքստհաուզենին գրավոր մանրամասն տեղեկություններ է տվել Սահակ Աղայի մասին, որտեղից հայտնի է դառնում նախ, որ ինքը, Աբովյանը, մոտիկ հարաբերությունների մեջ է եղել այդ ընտանիքի հետ, ապա իմանում ենք, որ Սահակ Աղան Հյուսեին խանի իշխանավորների շրջանում եղել է հեղինակավոր անձերից մեկը։ Ռուսների տիրապետության ժամանակ, Նահանգական կառավարության նիստերին, խորհրդակցական ձայնով, իբրև տեղի հայերի ներկայացուցիչ, մասնակցել է Սահակ Մելիք-Աղամալյանը, ինչպես որ մահմեդականների կողմից մասնակցել է Մահմադ խան Սարդիպը։ Երևանի բնակչության այդ ներկայացուցիչները կոչվել են «ասեսորներ»։ Սահակ Աղան մեռել է 1835 թվին։ 100, 112, 128, 131…

ՍԱՐՔԻՍ ԱՂԱ — Ինչպես կարելի է եզրակացնել «Վերք Հայաստանի»-ից, խլղարաքիլիսեցի Սարքիս աղան պատմական-իրական անձ է, որը ղեկավարել է Խլղարաքիլիսի նշանավոր կռիվը Հասան խանի բանակի դեմ։ 96,102

ՍԱՐԴԱՆԱԲԱՂ — (ըստ Մ. Խորենացու կոչվել է նաև Թոնոս Կոնկոզեռոս)։ Ասորական ավանդական թագավոր, որ ապրել է 7-րդ դարում (մ. թ. ա.)։ 54

ՍԱՎԱՐԶԱՄԻՐԶԱ (Պոտտոյի մոտ գրվում է Սեվերսամիրձե)։ Գնդապետ, Ղլղարաքիլիսայի սահմանապահ գնդի հրամանատար։ 90

ՍԻՄՈՆԻՉ (ԳՐԱՖ ՍԵՄՈՆԻՉ) – Ռուս-պարսկական պատերազմին մասնակցած զինվորականներից, որ աչքի է ընկել Մադաթովի գլխավորած Շամխորի հայտնի ճակատամարտում։ Գրաֆ Սիմոնիչը թողել է մեմուարներ հիշյալ պատերազմի մասին։ 


2 thoughts on “Կոնդ․ Սահակ Մելիք-Աղամալյան, Խաչատուր Աբովյան

  1. Ծանուցում՝ Ուրիշ քաղաք, քաղաքի ներսում․ Թակոց/նոր փուլ | Հյուլե

  2. Ծանուցում՝ Կոնդ | Հյուլե

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.