
2012թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Մեդիամաքս-ը Արմենիա հեռուստաընկերության պատվերով իրականացրեց իր «Երեւան. XX դար» ինտերնետային հատուկ նախագծի հեռուստատեսային տարբերակը: Հաղորդումները եթեր էին հեռարձակվում կիրակի օրերին` ժամը 21:30:
Հոկտեմբերից 7-ից դեկտեմբերի 23-ը եթեր հեռարձակվեցին 12 հաղորդումներ`
«Էրեբունի-Երեւան» շատրվանների, «Կոզիրյոկ» սրճարանի, «Կասկադի», «Կարապի լճի», Մանկական երկաթուղու, «Էներգետիկների շենքի», «Մարգարյան հիվանդանոցի», «Մոսկվա» կինոթատրոնի, նախկին Կենտրոնական հանրախանութի, Կայարանի շենքի, «Անի» hյուրանոցի եւ Փակ շուկայի մասին:
«Ի սկզբանե, «Երեւան. XX դար» հաղորդաշարի առջեւ ռեյտինգ ապահովելու խնդիր չէր դրվել, սակայն ստացվեց այնպես, որ եւ մենք, եւ Մեդիամաքսը պարգեւատրվեցինք, քանի որ հաղորդումները ոչ միայն որակյալ էին, այլեւ ռեյտինգային բավական լավ ցուցանիշներ ունեցան: Շատ գոհ եմ եւ ուրախ, որ մի քանի ամսվա ընթացքում Մեդիամաքսի հետ իրագործեցինք այդ ամենը: Այս նախագիծը բացառապես լավ արձագանքների արժանացավ», — ասել է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը:
«Կարծում եմ, հաղորդաշարը սիրվեց եւ հաճելի հիշողություններ արթնացրեց շատ երեւանցիների մոտ: Այն փաստը, որ հաղորդումները բավական բարձր վարկանիշ ունեցան, վկայում է այն մասին, որ հասարակությունն իրականում է պատրաստ է որակյալ հաղորդումներ դիտել, պարզապես պետք է գտնել դրանք մատուցելու ճիշտ ձեւը», — ասել է Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը:
Հաղորդաշարի պատրաստման համար Մեդիամաքս-ը համագործակցել է «ԹՈՒՄՈ Դիզայն» ընկերության հետ:
Երեւան. XX դար` Կոզիրյոկ սրճարան:
“Երեւան. XX դար” TV-տարբերակ` Կասկադ:
“Երեւան. XX դար” TV-տարբերակ` Էրեբունի Երևան շատրվաններ
“Երեւան. XX դար” TV-տարբերակ` Կարապի լիճ:
“Երեւան. XX դար”․ Մարգարյան հիվանդանոց
“Երեւան. XX դար”․ Կինո Մոսկվա
“Երեւան. XX դար” ․ Կայարանի շենքը և Սասունցի Դավթի արձանը
“Երեւան. XX դար” ․ Անի հյուրանոց
“Երեւան. XX դար” ․ Փակ շուկա