«երեւան. xx դար» գիրք․ Մեդիամաքս

2012թ. դեկտեմբերին Մեդիամաքս-ը եւ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն ներկայացրեցին «Երեւան. XX դար» գիրքը: Գիրքը ստեղծված է համանուն նախագծի հիման վրա: 

Գրքում ներառվել են 15 պատմություններ այն շենքերի եւ վայրերի մասին, որոնք մեծ նշանակություն ունեն Երեւանի համար: Մասնավորապես, ընթերցողները կարող են ծանոթանալ Կասկադի, Փակ Շուկայի, «Անի» եւ «Սեւան» հյուրանոցների, Կարապի լճի, «Կոզիրյոկ» սրճարանի, Երիտասարդության պալատի, «Հրազդան» մարզադաշտի, «Մոսկվա» եւ «Ռոսիա» կինոթատրոնների եւ այլ վայրերի պատմություններին: 

«Վերջերս մի հրաշալի արտահայտություն լսեցի. «Քաղաքը քարերը չեն, այլ` մարդիկ»: Մեր գիրքը հենց դրա մասին է: «Երեւան. XX դար» նախագծի շրջանակներում մենք նախեւառաջ փորձում ենք փոխանցել քաղաքի այն միջավայրը, որը ձեւավորում էին նրա բնակիչները: Երբ տարեսկզբին «ԱրմենՏել»-ի աջակցությամբ մեր կայքում գործարկեցինք «Երեւան. XX դար» հատուկ նախագիծը, բնականաբար, հաջողություն էինք ակնկալում: Սակայն, ընթերցողների արձագանքը գերազանցեց մեր սպասումները: Ժամանակի հետ հասկացանք, որ առանձին գրքի թողարկումը անհրաժեշտություն է, քանի որ միջին եւ տարեց սերնդի բազմաթիվ մարդկանց համար հենց գիրքն է մնում տեղեկատվության սպառման սիրելի միջոցը», — ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը: 

Գիրքը կարելի է ձեռք բերել Երեւանի գրախանութներում: Գրքի արժեքն է 5.500 դրամ:


1 thought on “«երեւան. xx դար» գիրք․ Մեդիամաքս

  1. Ծանուցում՝ «Երևան․ xx դար» գիրք․ Մեդիամաքս – Իմ Երևան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.