Հետազոտական նախագծի հայտի ձև

Հետազոտական նախագծի հայտի ձև

ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի

Բանավոր պատմության կենտրոն

  1. Նախագծի վերնագիր և նպատակ (առավելագույնը 40 բառ)

       Վերնագիր՝ Տնից՝ տուն։ Ճակատագրեր, մարդիկ:

       Վերնագիր՝ Տնից՝ տուն։ Ճակատագրեր, մարդիկ[ ։ Ադրբեջանբահայ փախստականներն Հայաստանում 30 տարի անց։

      Նպատակ՝  դիմանկարային հարցազրույցների միջոցով ներկայացնել Ադրբեջանի հայաթափումը, ադրբեջանահայ փախստականների  և Հայաստանի ադրբեջանցիների/հնարվորության դեպքում/ ճակատագրերը երեսուն տարիների ընթացքում և նրանց խնդիրները և դրանց հնարավոր լուծման հեռանկարները, որպես խաղաղության երկխոսություն:

Խնդրի նկարագրություն (առավելագույնը 1 էջ)

Համառոտ նկարագրեք հետազոտության համար ընտրված խնդիրը (պրոբլեմը)՝ անդրադառնալով հետևյալ հարցերին.

  • ի՞նչ խնդրի է ուղղված հետազոտությունը,
  • ո՞րն է խնդրի ընդհանուր համատեքստը/առկա իրավիճակը,
  • ի՞նչ ազդեցություն ունի խնդիրը հասարակության, կամ որևէ սոցիալական խմբի վրա,
  • ինչու՞ է կարևոր խնդրի մասին հետազոտությունը
  • ո՞րն է լինելու հետազոտության ներդրումը խնդրի լուծման ուղղությամբ

Այս մասում անհրաժեշտ է հիմնավորել տեքստը՝ մեջբերումներ կատարելով/հղելով առկա տվյալներն ու հետազոտությունները, որոնք վկայում են խնդրի առկայության մասին:

Տարբեր աղբյուրներից, արխիվներից հայտնի է, որ 1988-ի նոյեմբերին տեղի է ունեցել ադրբեջանահայերի և Հայաստանի ադրբեջանցիների էթնիկ փոխանակում։ Հայաստան է տեղափխվել 360 000(երեք հարյուր վաթսուն հազար) ադրբեջանահայեր։ Երևանում,  մարզերում՝ Վայոց ձորում, Տավուշում, Գեղարքունիքում, նախկինում ադրբեջանաբնակ գյուղերում դիմանկարային հարցազրույցների եղանակով, ուսումնական-հայրենագիտական, հետազոտական  աշխատանք՝ որպես կենդանի վավերագրություն, որը կանդրադառնա ադրբեջանահայ փախստականության կյանքը վերջին 30 տարիների ընթացքում։    Շարքի հերոսները մարդիկ են, որոնց ճակատագրերը հայ-ադրբեջանական հակամարտությունից բեկվել են։ Ադրբեջանահայ փախստականության խնդիրները՝ և տնտեսական, և քաղաքական, և սոցիալական մինչ օրս ձևակերպված չեն։ Հայտնի չէ, 1988-ի գաղթից հետո 360 000 հայերից, որքան են այսօր ապրում Հայաստանում, ո՞րքան մարդ է արտագաղթել, ի՞նչու են գաղթել։ Տարբեր հեռուստաանդրադարձներից, մեդիայից, հոդվածներից, հայտնի է, որ մինչև օրս կան փախստականներ, որ դեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չէն, ապրում են հանրակացարաններում, սոցիալական ոչ բարենպաստ պայմաններում, զուրկ կենցաղային տարական պայմաններից։ Մարդիկ, որ շարունակ կայարանում սպասողի կարգավիճակում են , առ այսօր չեն ինտեգրվել։  Հետազոտությունն ուզում է վերհանել ինտեգրմանն առնչվող խնդիրները ։

  • Հետազոտական հարցեր (առավելագույնը 100 բառ)

Որո՞նք են հետազոտության գլխավոր և ենթա-հետազոտական հարցերը: Ի՞նչ եք փորձում պարզել հետազոտության միջոցով, ի՞նչ հարցերի եք փորձում պատասխանել:

 

  • Ինչպե՞ս են երկու ժողովուրդներ ապրել միասին
  •  Ի՞նչ է պատահել
  •  Ինչպե՞ս են մարդիկ անցել գաղթի ճանապարհը
  •  Ի՞նչ են թողել հայրենի եզերքում/մարդկայի կապեր, նյութական, մշակութային արժեքներ/
  • Ու՞նեն կապեր նախկին բնակավայրի, հայրենակիցների հետ
  • Ինչպե՞ս են հաղթահարել կամ հաղթահարե՞լ են վերահաստատվելու բարդությունները
  •  Իչպե՞ս է դասավորվել նրանց անձնական ու մասնագիտական կյանքը
  • Ի՞նչ կարգավիճակ ունեն այսօր
  •  Ի՞նչն է մտահոգում և ուրախացնում նրանց այսօր
  •  Ի՞նչ կենցաղով են ապրել, ի՞նչ են բերել նոր բնակավայր-հայրենիք/բառ ու բան, կենցաղ, սովորույթներ, տոներ/ծնունդ, հարսանիք, թաղում, այլ․․․/:
  • Ի՞նչպիսի աջակցություն են ստացել և ստանում համայնքից, պետությունից
  • Կա՞ ցանկություն վերադառնալու

Այս հարցերի պատասխանները հանդիպումների, հարցազրույցների շարքով կարտացոլվեն նախագծում: Նախագծի միջոցով պատմվում է հայոց նորագույն պատմությունը:

  1. Գրականություն (1-2 էջ)

Ներկայացրեք թե Ի՞նչ գրականություն կա և ինչ հետազոտություններ են արվել հետազոտվող խնդրի վերաբերյալ, մասնավորապես անդրադառնալով հետևյալ հարցերին.

  • ի՞նչ տեսական մոտեցումներ կան առկա գրականության մեջ
  • ո՞րն է ձեր հետազոտության ավելացրած արժեքն ու նորարարությունը

 

 

Региональная стипендиатская программа Фонда им. Генриха Бёлля для молодых ученых на Южном Кавказе ․ Южный Кавказ: Территории. Истории. Люди.

Лусине Xаратян Освоение «чужого» пространства: армяне-беженцы в «азербайджанских» селах Армении

Ապագա ունենալու համար ապրել է պետք

Ի՞նչպես հայաթափվեց Նախիջևանը

Կայունության, անվտանգության և խաղաղության խնդիրները Հարավային Կովկասում

 

 

 

  1. Մեթոդաբանություն (1-2 էջ)

Հստակ նկարագրեք հետազոտության մեթոդաբանությունը՝ անդրադառնալով հետևյալ հարցերին.

  • ի՞նչ մեթոդաբանությամբ է իրականացվելու հետազոտությունը՝ ճամփորդական, դաշտային
  • ո՞րն է հետազոտության ընտրանքը՝ Փախստականները, նրանց ընտանիքի անդամները
  • ի՞նչ տիպի հարցազրույցներ են լինելու՝ դիմանկարայաին, խորքային հարցազրույցներ/հերոսի կյանքը, ինքնակենսագրականը ներկայացնող/
  • ինչպե՞ս է վերլուծվելու նյութը․
  • ի՞նչ դժվարություններ կարող են լինել` ֆինանսական

Ժամանակացույց

  • Երկարաժամկետ նախագիծ․ Հունվար-հունիս․

Նկարագրեք նախագծի գործողությունները՝ ըստ իրականացման ժամանակի և պատասխանատուի:

2019 ուս․ տարվա ընթացքում ուսումնահետազոտական ճամփորդությունների միջոցով։

Բյուջե  

Նախագծի բյուջեն անհրաժեշտ է ներկայացնել առանձին էքզել ֆայլով՝ ներառելով ծրագրով նախատեսված բոլոր գործողությունների ու արդյունքների համար անհրաժեշտ գումար:

Տրանսպորտ․ 1 գիշերակացով գործուղման համար/նախագծային խմբի հետ՝ սովորողներ/ 80 000 դրամ

Տեխնիկական՝ տեսախցիկ, հիշողության քարտ, միկրոֆոն

Արդյունքներ (առավելագույնը 100 բառ)

Որո՞նք են ակնկալվող արդյունքները: Ինչպե՞ս եք պատրաստվում հանրայնացնել դրանք:

Հաղորդումների շարք

Հոդված

Գիտաժողով

Կայք, սոց․ ցանցեր, Tv

Հարցազրույցի անոնսը

Նուշիկ մայրիկի քովը

Հիշողությունների ճամփորդություն Նուշիկ Փանոսյանի հետ

Զնաբերդի գաթայի պատրաստում Նուշիկ Փանոսյանի հետ

Նաև՝ այստե՛ղ։

1 thought on “Հետազոտական նախագծի հայտի ձև

  1. Ծանուցում՝ «Բանավոր պատմություն». մասնագիտական զարգացման պարապմունք | Հյուլե

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.