
Պատանիները/սովորողները/ կրթամշակութային թատերական պերֆորմանսով, ինտալացիա-ակցիայով դուրս կգան ի պաշտպանություն ամեն օր քիչ-քիչ մեռնող քաղաքային հուշարձանների:
Երևանում հին ժողովրդական տները, որոնք դեռ 1980-ականներին հաշվառված էին պետական ցուցակներում՝ որպես հուշարձաններ, 1990-ականներից հետո դրանց կարգավիճակը փոխվեց. Հանրության մեջ շրջանառության մեջ մտավ «գերակա շահ» եզրույթը…ամեն օր ավելի քիչ է մնում փոքրիկ Երևանի միջուկից։
Արգամ Այվազյան/պատմաբան, նախիջևանագետ/
Նախագիծը իր կրթամշակութային բաղադրիչով այդ կտորները կօգտագործի որպես ամբիոն-հարթակներ և կապրեցնի, կընդգծի նրանց լինելիության, հատուկ պահպանման կարևորությունը «Թակոց»-ով որպես խաչմերուկ անցյալի՝ ու ներկայի միջև։
Շարունակական նախագծի հեղինակ` Քնարիկ Ներսիսյան
Մասնակիցներ` Թատրոնի լաբորատորիայի սովորողներ
Նախագծի շրջանակում՝ բարդույթներից ազատագրում՝ «ես»-ը որպես իմպրովիզատոր, ինքնուրույն սցենարական հմտությունների կիրառման հնարավորություն, ստեղծական մտքի զարգացում, երևակայելու, խաղի միջոցով զգայական դաշտի ներկայացում, բեմական պայմանական սահմանների ջնջում, կենտրոնում լինելու, որպես քաղաքացի ներկայանալու խիզախություն, հմտություն։
Խնդիրները՝ Կրթամշակութային, հասարակական գիտակցության ձևավորում
Ասելիքի ինքնատիպ ներկայացում։
Ընթացքը՝
Վայրի ընտրություն. Բուզանդ, Կողբացի, Արամի, Հանրապետության փողոցներ։
- Սյուժեի ընտրություն. Ստեղծում, մշակում, աշխատանք երևակայության, պատկերացման վրա, առաջադրանքներ, քայլք, տեղում զրույցներ, փորձեր։
- Տեքստի վրա աշխատանք
- Ձայնի, շարժումի հղկում
- Միզանսցենաների կառուցում.
- Փորձեր
- Նկարչական ձևավորում. Հագուստի ընտրություն
- Երաժշտական ձևավորում
Ակնկալվող արդյունքներ
Աշխատակարգ
Փուլ 1
Նախագծի մեկնարկ՝
Նյութերի, հատվածների, ընտրություն
Փուլ 2
Աշխատանք տեքստերի հետ՝տառերի, բառերի, նախադասությունների ճիշտ արտասանություն
կետադրությունը խոսքում
խոսքի տակտերը
տրամբանական, հոգեբանական դադարները խոսքում
տեքստերի յուրացում
Փուլ 3
Բեմադրում՝
- Ներկայացման բակի, մուտքի տարածքի ընտրություն
- Փորձել երևակայությամբ
- Գործողություն
- Խոսքի և շարժման ներդաշնակություն
- Ներկայացման ոճի ընտրություն
- Երաժշտության և բեմական ձևավորման լուծումներ
- Բեմական հանդերձանքի ընտրություն
Թատերական կոմպոզիցիայի համար անհրաժեշտ նյութեր՝
Հայելիներ, կծիկ թելեր, զանգեր, շրջանակներ։
Փոքրիկ ուսումնական, ստեղծական աշխատանքով, որպես քաղաքացիական նախաձեռնություն, որպե «sos» ներդնում անել ոչնչացող քաղաք-հուշարձանի համար:
Արդյունքներ՝
Երևան 2800
Թակոցը Արամի 29 և Արամի 23 հասցեներում
Ուրիշ քաղաք քաղաքի ներսում. Թակոց#1
Ուրիշ քաղաք քաղաքի ներսում. Թակոց. Կոնդ/լուսանկարներ/
Թակոց. Ամեն ինչ այնքան ծորուն է, երբ կարոտում ես. Ռոք-ֆոլկ բենդ. Կայծեր
Ուրիշ քաղաք, քաղաքի ներսում․ Հին Ավան, Գետառ
Ճարտարապետ Արշավիր Աղեկյանը Հարթակ Գեղարվեստում
Գրականություն՝
«Պետական կարիքների» զոհեր. Բիզնեսի ախորժակը խժռում է երեւանցիների ճակատագրերը
Կոնդ․ Սահակ Մելիք-Աղամալյան, Խաչատուր Աբովյան
Երեւանը վերակառուցվում է անհատ-ներդրողի ճաշակով/2006թ/
Թամանյանի հատակագիծը ձգվում էր դեպի Արարատ
Չկառուցված Երեւան՝ Հյուսիսային պողոտա2014թ
ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՆՈՐ ՓՈՂՈՑՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ2007թ
Հյուսիսային պողոտա /դիտարկումներ Ալ. Թամանյանի քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ/2007-2010/
Հյուսիսային պողոտայի մենտալ կերպարը Երևան քաղաքի ամբողջական կերպարի համատեքստում
Երևանի Գլխավոր պողոտան 1980-ականներին
Ծանուցում՝ Մանկավարժական ակումբ: 12.02.2019 | Մանկավարժության կենտրոն
Ծանուցում՝ Մասնաժողովին ներկայացվող հարցեր | Մարիետ Սիմոնյան