Տնից՝ տուն․ Ճակատագրեր, մարդիկ նախագիծը «Ադրբեջանահայ փախստականություն» գործնական գիտաժողովին

Նոյեմբերի 24-ին  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ադրբեջանահայ փախստականություն» գիտագործնական գիտաժողով, որն իրականացվում էր ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպմամբ:


30 տարի  անց ադրբեջանահայ փախստականության, տեղահանվածների խնդիրների ու դրանց լուծման ուղղությունների՝ քաղաքական, մշակութային, հասարակական, դրանց պատճառների, ընթացքի, ինտեգրացիայի, հեռանկարների մասին խոսեցին և զեկույցներ ներկայացրեցին գիտաժողովի բանախոսները։  Ելույթներով հանդես եկան Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության, Արտգործնախարարության ներկայացուցիչներ, փախստականության խնդիրներով շահագրգիռ փորձագետ-վերլուծաբաններ: Գիտագործնական գիտաժողովը կազմված էր երկու նիստից՝ «Ադրբեջանահայերը ԽՍՀՄ փլուզման լաբիրինթոսում։

Ադրբեջանի հայաթափումը», նիստավար՝ Պավել Ավետիսյան, և «Ադրբեջանայահայ փախստականների խնդիրները Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքանության օրակարգում», նիստավար՝ Հրանուշ Խառատյան։ Գիտաժողովին հրավերով մասնակցում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ «Տնից՝ տուն․ ճակատագրեր, մարդիկ» նախագծով։ Երկրորդ նիստի ընթացքում նիստավարը մինչ ելույթը՝ որպես ադրբեջանահայության  խնդիրների վերահանման փորձ, խոսքը տրամադրեց ինձ։ Ամբիոնից ներկայացրեցի նախագիծը, խոսեցի նաև առաջիկա զարգացումների, սպասվող թեմաների,  Արատեսի դպրական կենտրոնի մասին։ Գիտաժողովի մասնակիցները ողջունեցին նախագիծը՝ որպես կենդանի վավերագրություն, հանդես եկան խորհուրդներով։ Լսարանում ներկայացված զեկույցները, աշխատանքները ամփոփվելու են մի աշխատությունում, ալբոմում, իսկ տեսանյութերը՝ մի մեդիապորտալում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.